Անհայտ վայրի բացահայտում․ ինչպես Street View-ն աշխարհին ցույց տվեց բուդդայական թագավորությունը
Հիմալայների լանջերին փռված Բութանը բարձրաբերձ լեռներով, կանաչ հովիտներով և զուլալ գետերով լի երկիր է։ Պետությունը Google Street View-ի հետ համատեղ նախաձեռնել է 12-ամսյա ծրագիր՝ իր բնական հարստությունն աշխարհին ցուցադրելու, զբոսաշրջությունն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։
Հաղթահարելով նկարահանումների թույլտվությունների ստացման հետ կապված դժվարությունները՝ 2020 թվականի մայիսին Բութանի զբոսաշրջության հարցերով խորհուրդը Google-ի սինգապուրյան գրասենյակի տեխնիկական աջակցման թիմի հետ միասին մեկնարկեց նախագիծը։ Street View-ն տրամադրեց երկու Ricoh Theta Vs և մեկ Insta360 Pro տեսախցիկ, ինչպես նաև կազմակերպեց անհատական դասընթացներ և պարբերական աշխատաշրջաններ՝ օգնելու վերացնել նկարահանումների ընթացքում առաջացող անսարքությունները։
2625,86 կմ
լուսանկարված տարածք
2 398 285
հրապարակված պատկեր
7,4 մլն
դիտում
Բութանի գեղեցկությունը թվային քարտեզի վրա
Street View-ի նախաձեռնությունից առաջ Բութանը չուներ տեխնոլոգիական փորձառություն և սարքավորումներ՝ երկրի պոտենցիալ այցելուների հետ կապ հաստատելու համար, ուստի զբոսաշրջիկներին դժվար էր ուղևորություններ պլանավորել այս երկիր։ Այժմ բոլորը՝ բուդդիստ ուխտագնացներից մինչև ճանապարհորդներ, որոնք մտածում են Բութան մեկնելու մասին, կարող են առցանց այցելել Թհիմփհու ամրոցի վանքերը և Պունակհայի հեռավոր գյուղերը Street View-ում։
Սա ոչ միայն դարձավ Բութանն աշխարհին ներկայացնելու պետական ծրագրի առանցքային փուլը, այլև կարևոր քայլ էր հասարակության շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցում։
Բութանի չբացահայտված ճանապարհները
Street View-ի խելացի նավիգացիայի շնորհիվ զբոսաշրջիկները բացահայտեցին չնաշխարհիկ վայրեր և ստացան հաջորդ ուղևորությունն ընտրելու ազատություն։ Տեղանքների նկարագրությամբ վիրտուալ շրջագայությունները և 360° տեսագրություններն իրական ժամանակում օգնում են այցելուներին հասկանալ՝ ինչ ակնկալել ճանապարհորդությունից և ինչպես այն պլանավորել։
Google Street View-ի Բութանի տարբերակը դարձավ օգտակար ոչ միայն երկրի բնակիչների, այլև ամբողջ աշխարհի մարդկանց համար։ Այն կարող են օգտագործել հողաշինարարները, ընկերությունները, պետական մարմինները, կրթական հաստատությունները և այլ անձինք՝ իրենց ծառայությունները բարելավելու նպատակով։
Այժմ, երբ Street View-ում ավելացվել է 500 նոր ընկերություն, իսկ Բութանի քարտեզի վրա 4000 թարմացում է արվել, երկրի բնակիչները նույնպես զգացել են դրա առավելությունները։ Այժմ նրանք կարող են թարմ տեղեկություններ ստանալ ճանապարհների ծանրաբեռնվածության մասին և երթուղիներ կազմել, իսկ տեղական ընկերությունները՝ ընդլայնել իրենց հաճախորդների շրջանակը։
Բարելավված Street View պատկերներ
Street View-ի նախաձեռնությունն օգնեց Բութանին ավելի տեսանելի դառնալ աշխարհին և շատ օգտակար գտնվեց զարգացման նախագծերի պլանավորման հարցում։ Դարեր շարունակ աչքից թաքնված տեղանքների նկարահանումը նշանավորում է երկրի մշակութային և պատմական ժառանգության պահպանման ռազմավարության իրագործման սկիզբը։ Street View-ի տվյալների շնորհիվ կառավարությունը հավաստի տեղեկություններ է ստանում ճանապարհների վիճակի մասին և իմանում՝ որտեղ է անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարել։
Ավելի ու ավելի շատ ճանապարհորդներ են բացահայտում Բութանը։ Street View-ում առայժմ հասանելի է ընդամենը քսան քաղաք, սակայն սա դեռ սկիզբն է։ Մենք պլանավորում ենք ընդգրկել 38 394 կմ² տարածք՝ պարբերաբար համալրելով քարտեզները նոր ենթակառուցվածքային օբյեկտներով։
Street View-ն օգնում է ճանաչել աշխարհի թաքնված անկյունները։ Բութանի գեղատեսիլ վայրերի տպավորիչ պատկերները կարող են կտրուկ փոխել երկրի զարգացման ընթացքը և զգալիորեն նպաստել դրա առաջընթացին։