Նոր հնարավորություններ Զանզիբարի տեղական համայնքների համար՝ Street View-ի միջոցով
Միջազգային ճանաչելիության բարձրացումը առաջնահերթ խնդիր է ցանկացած երկրի համար, որի տնտեսության աճը կախված է զբոսաշրջությունից, և Զանզիբարը բացառություն չէ։ Երկրի տնտեսական աճն ապահովելու համար Զանզիբարի պլանավորման հանձնաժողովը վճռական քայլեր էր ձեռնարկում արշիպելագի գեղեցկությունը աշխարհին ցուցադրելու համար, և Street View-ն օգնեց այդ հարցում։ World Travel in 360 (WT360) խմբի պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Ֆեդերիկո Դեբետոյի, Նիկոլայ Օմելչենկոյի և Կրիս դյու Պլեսիի հետ նրանք նախաձեռնեցին Զանզիբարի նկարահանման նախագիծը և ոգեշնչեցին տեղական համայնքներին ինքնուրույն շարունակելու նախագիծը։
Watch the film
Link to Youtube Video (visible only when JS is disabled)
1700 կմ
լուսանկարված տարածք
980 հազար
հրապարակված պատկեր
33 միլիոն
դիտում
105 հյուրանոց
ներառված է պատկերներում
Զարգացման խթանում համատեղ ջանքերով
Մասշտաբավորված քարտեզագրումը դժվար խնդիր է։ WT360-ի թիմը միավորեց ուժերը Զանզիբարի պետական համալսարանի տասներկու ուսանող կամավորների հետ՝ Ունգուջա գեղեցիկ կղզու քարտեզագրումը կազմակերպելու համար: Առաջնորդվելով Ֆեդերիկոյի, Նիկոլասի և Քրիսի փորձով՝ նրանք նկարահանեցին 1700 կիլոմետր տարածք։
Զբոսաշրջությունը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը։ Ելնելով դրանից՝ մենք կարող ենք վերապատրաստել մեր երիտասարդներին և նրանց, ովքեր արդեն աշխատում են զբոսաշրջության ոլորտում։ Կային ժամանակներ, երբ զբոսաշրջությունը մարդիկ կապում էին միայն հյուրանոցների առկայության հետ։ Սակայն զբոսաշրջությունն ավելին է։ Դրա զարգացման կարևոր տարրերից են երկրի պատմությունը, ավիահաղորդակցությունը և իհարկե մարքեթինգը։ Ավելի մեծ թվով զանզիբարցիների ներգրավումը զբոսաշրջության ոլորտում մեծ առավելություններ կընձեռի երկրի կառավարությանը և օգտակար կլինի երկրի տնտեսության համար։
Զանզիբարի նկարահանման նախագծի շրջանակներում Ֆեդերիկոյի թիմը կանոնավոր կերպով թարմացնում է տեղական փողոցների 360° պատկերները՝ ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցելու և երկիր նոր այցելուներ գրավելու համար։
Ընկերությունների միջազգային ճանաչում՝ 360° պատկերների միջոցով
Այս տարվա սկզբին Ֆեդերիկոն սկսեց ուսումնասիրել հյուսիսային Պեմբա կղզին ։ Ընդամենը 6 օրվա ընթացքում Ֆեդերիկոն և նախկին ուսանող կամավոր Իբրահիմ Խալիդը ստեղծեցին ավելի քան 500 կիլոմետր տարածքի պատկերներ և 40 օդային համայնապատկեր, որոնք վերբեռնեցին Google Քարտեզներ Street View Studio-ի միջոցով։
Ունենալով տեսարժան վայրերի, ժառանգության օբյեկտների, հյուրանոցների և ընկերությունների խնամքով արված կադրեր՝ նրանք ստեղծեցին National Global Tour of Zanzibar հարթակը, որն արագ զարգանում է և գովազդում կղզիներն ամբողջ աշխարհում։
Քարտեզագրումից մինչև աշխատատեղերի ստեղծում
Երբ Ֆեդերիկոն առաջին անգամ հանդիպեց Շամիմու Յասինին, նա ուսանողուհի էր, որը ցանկանում էր դրոն վարել։ Ձգտելով ավելի լավը դարձնել Զանզիբարի ապագան՝ Շամիմուն դիմեց WT360 թիմին՝ Street View տեխնոլոգիան ուսումնասիրելու համար։ Նրան սովորեցրին, թե ինչպես արդյունավետ կերպով օգտագործել տեսախցիկը, պատկերներ ստեղծել և վերբեռնել Google Քարտեզներում ։ Շուտով Շամիմուն յուրացրեց այս հմտությունները և դարձավ պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Նա գումար է վաստակում՝ ուսումնասիրելով և քարտեզագրելով Զանզիբարի կղզիները։
Ֆեդերիկոն, Շամիմուն և Իբրահիմը այժմ աշխատում են Զանզիբարի նոր օդային լուսանկարներ վերբեռնելու ուղղությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով վերջերս զարգացած տարածքների, նոր ընկերությունների և վերանորոգված հյուրանոցների վրա։ Իսկ Զանզիբարի ժամանցային զբոսայգու բացման շնորհիվ նրանց աշխատանքը շարունակում է ծավալվել։
Զանզիբարի քարտեզագրման հիմքի ստեղծում և համայնքների հնարավորությունների ընդլայնում
Իմացեք ավելին, թե ինչպես Զանզիբարի կառավարությունն ու WT360 խմբի լուսանկարիչները սկսեցին երկրի քարտեզագրման նախագիծը։
Մասշտաբավորված քարտեզագրում Զանզիբարում․ տվյալների ավելի խելացի և արագ հրապարակում Street View Studio-ի միջոցով
Պատկերների և տեսախցիկի որակը բարելավվում է 2019 թվականից ի վեր, իսկ Street View Studio գործարկման շնորհիվ պատկերների հրապարակումն ավելի հեշտ ու արագ է դարձել: Լուսանկարիչները կարող են միաժամանակ վերբեռնել բազմաթիվ 360° տեսանյութեր, հետևել առաջընթացին, որոնել վերբեռնված նյութն ըստ վայրի կամ ֆայլի սկզբնական անվան և պլանավորել իրենց հավաքածուները՝ օգտագործելով ինտերակտիվ քարտեզի շերտերը
Մենք հրապարակեցինք Պեմբա կղզին ամբողջությամբ՝ օգտագործելով Street View Studio-ն։ Գործիքի հիմնական բարելավումները կազմակերպչական բնույթ են կրում, օրինակ՝ դադարեցված կամ ընդհատված վերբեռնումները վերսկսելու գործառույթը կամ մի քանի տեսանյութեր միասին վերբեռնելու հնարավորությունը՝ առանց նոր ֆայլեր ավելացնելու համար գիշերը արթնանալու անհրաժեշտության։ Դրա շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք քնել։
Ապագայի կառուցում
Զանզիբարի նկարահանման նախագիծը մեկնարկել է՝ նպատակ ունենալով սովորեցնել և հնարավորություն ընձեռել տեղացի ուսանողներին քարտեզագրել իրենց երկիրը։ Մեկնարկից ի վեր նախագիծը գլոբալ ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա։ Երեք տարվա ընթացքում նախագիծը առաջ է մղել տեղական ընկերությունները և ստեղծել է կարիերայի զարգացման հնարավորություններ նախկին կամավորների համար (օրինակ՝ Շամիմուի և Իբրահիմի)։