Հոբբիից՝ համաշխարհային հարթակ. ինչպես Ֆրանսիական Պոլինեզիայի նկարահանումները անչափելի օգուտներ բերեցին տեղացիներին։
Ֆրանսիական Պոլինեզիան զբոսաշրջիկների շրջանում հայտնի է իր սպիտակ ավազե լողափերով, գեղատեսիլ արշավային արահետներով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրերով։ Այս դրախտային երկիր ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար Քրիստոֆ Կորկոդը հնարավորություն տվեց աշխարհին տեսնել այն Street View-ի պատկերների միջոցով։
1800 կմ
լուսանկարված տարածք
1 200 000
պատկեր
տեսանյութերի
8k
լուծաչափ
8+
կղզի
18
հյուրանոցի հրապարակում
+450
ընկերություն
Աշխատանքի և հաճույքի համատեղում
Ոգեշնչված Street View-ի գաղափարով և Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիների շքեղ գեղեցկությամբ՝ 2019 թվականին Քրիստոֆը հիմնադրեց Tahiti 360 ընկերությունը։ Այն մասնագիտանում է Street View-ի համար 360° լուսանկարների ստեղծման գործում։ Ընկերությունը նկարահանում է Ֆրանսիական Պոլինեզիայի մեծ բացօթյա տարածքներ, այդ թվում՝ արշավային արահետներ և լողափեր։ Իր հիմնական առաքելությունից բացի՝ Քրիստոֆը նաև օգնում է տեղական ընկերություններին ավելի շատ հաճախորդներ գրավել՝ ստեղծելով բարձր որակի վիրտուալ շրջագայություններ շենքերի ներսում։
Ֆրանսիական Պոլինեզիայի քարտեզագրում
Մեր ժամանակներում, երբ գրեթե ամեն ինչ թվայնացված է, դժվար է հավատալ, որ Ֆրանսիական Պոլինեզիան ներկայացված է եղել միայն արբանյակից ստացված պատկերներով, մինչև որ Քրիստոֆը և Tahiti 360 ընկերության աշխատակիցները չայցելեցին կղզի։ Առավել ևս զարմանալի էր, որ Բորա Բորայում, Թահիթիում և նման այլ կղզիներում փողոցները չունեին անվանումներ, ինչն անհարմար էր դարձնում տեղացիների և զբոսաշրջիկների տեղաշարժը։ Եվ որ ամենակարևորն է, դա դժվարացնում էր արտակարգ իրավիճակների ծառայությունների՝ հրշեջների, փրկարարների և իրավապահների աշխատանքը։
Ես միշտ կարծել եմ, որ Street View-ն կարող է մեծ օգուտ տալ տեղական համայնքներին։ Ինձ շատ էր հետաքրքրում վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով առանց տնից դուրս գալու նոր վայրեր բացահայտելու հնարավորությունը։ Ֆրանսիական Պոլինեզիայում սա հատկապես արդիական էր, քանի որ այստեղ գրեթե անհնար էր չմոլորվել։
Իմանալով, թե որքան օգուտ կտար Street View-ն կղզիներին, տեղական կառավարման մարմինները սկսեցին համագործակցել Tahiti 360 ընկերության հետ՝ Թահիթի, Մուրեա, Բորա Բորա, Ռաիատեա, Մաուպիտի, Հուահին, Ֆակարավա և Ռանգիրոա կղզիների բոլոր ճանապարհները քարտեզի վրա ավելացնելու համար։ Քրիստոֆը նկարահանեց Ֆրանսիական Պոլինեզիայի 1800 կմ տարածք՝ օգտագործելով ամենագնացներ, գոլֆի մեքենաներ, էլեկտրահեծանիվներ, հիդրոցիկլներ և նույնիսկ ձիեր։ Քրիստոֆի աշխատանքի և տեղական իշխանությունների տրամադրած գեոտվյալների շնորհիվ՝ այժմ Թահիթիում Google Քարտեզների միջոցով կարելի է իմանալ ընթացիկ երթևեկության մասին, գտնել տեղական ընկերությունների հասցեները և գծել կարճ երթուղիներ։ Սա հատկապես օգտակար է արտակարգ իրավիճակների ծառայությունների համար, քանի որ նրանք կարողանում են ավելի արագ հասնել օգնության։ Բացի այդ՝ Tahiti 360 պատկերները Street View-ում պարզեցնում են կառուցապատման պլանավորումը, շենքերի վերանորոգումը և ճանապարհների սպասարկումը։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտն այժմ հասանելի է բոլորին
Tahiti 360-ի ամենատպավորիչ աշխատանքներից մեկը Ռաիատեա կղզում Տապուտապուատեայի նկարահանումներն են։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը Ֆրանսիական Պոլինեզիայի զբոսաշրջության գլխավոր հետաքրքրություններից մեկն է։ Տարեկան կղզի է այցելում շուրջ 300 000 զբոսաշրջիկ։ Սակայն այժմ 360° լուսանկարների միջոցով Քրիստոֆը այն հասանելի դարձրեց միլիոնավոր մարդկանց։ Քրիստոֆի հրապարակած աշխատանքը Street View-ում հնարավորություն տվեց օգտատերերին տեսնել աշխարհի այս հրաշալիքը՝ առանց տնից դուրս գալու։
Ամբողջ կղզին լուսանկարելը ահռելի աշխատանք էր, սակայն Քրիստոֆն ընդունեց այս մարտահրավերը Բորա Բորայի բոլոր գողտրիկ վայրերը պատկերելու համար նա մեծ տարածություններ էր անցնում մեքենայով, նավակով և ոտքով։ Քրիստոֆին յոթ օր պահանջվեց ամբողջ կղզին նկարահանելու և իր աշխատանքը Street View-ում բոլորին հասանելի դարձնելու համար։
Բորա Բորայից բացի՝ Քրիստոֆը նաև լուսանկարել է Թահիթիի մայրաքաղաք Պապեետեն և Պիրաե քաղաքը։ Լուսանկարչի ջանքերը արդարացվեցին, երբ երկու քաղաքների պատկերները հայտնվեցին Street View-ում։
Բացի այդ՝ տեղական ընկերությունները հնարավորություն ստացան կայքում ներկայացնել իրենց ցուցանակները։ Հյուրանոցների խոշոր ցանցերը, ինչպիսիք են Intercontinental-ը, Manava-ն, Hilton-ը, և առանձին հյուրանոցներ ուրախ էին ցույց տալ իրենց շինություններն ամբողջ աշխարհին։
Սրանով աշխատանքը չի ավարտվում
Tahiti 360 ընկերությունը մտադրված է մինչև տարվա վերջ լուսանկարել Ֆրանսիական Պոլինեզիայի բոլոր կղզիները։ Այս պահին մնացել են Մաուպիտի, Տահաա, Մարկիզյան, Գամբյե և Տուբուայի կղզիները։ Ու թեև նախագիծը դեռ ավարտված չէ, Քրիստոֆն արդեն մտածում է հաջորդ ճամփորդության մասին։ Նա արդեն համաձայնել է համագործակցել Ֆրանսիայի տեղական իշխանությունների հետ իր հայրենի քաղաքում, որտեղ պատրաստվում է լուսանկարել 400 կմ երկարությամբ հեծանվային արահետներ, Ամյենի «լողացող այգիները» և Somme Tourisme տուրիստական երկաթուղային ճանապարհը։ Քրիստոֆի նախագծում նաև ներառված կլինի Տեահուպոոն, որտեղ կանցկացվեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի սերֆինգի մրցումները։ Բացի այդ՝ նա պլանավորում է Street View-ում ավելացնել Նոր Կալեդոնիայի, Ուոլիս և Ֆուտունա կղզիների պատկերներ՝ տեղացի բնակչության կյանքի որակը բարձրացնելու և օգտատերերին այս հեքիաթային վայրի հետ ծանոթացնելու համար։
Street View-ն համագործակցության հարթակ է, որտեղ լուսանկարիչները կարող են նպաստել տեղական համայնքների և ընկերությունների զարգացմանն ու օգնել մարդկանց բացահայտել աշխարհի հրաշալիքները՝ հրապարակելով տպավորիչ պատկերներ Google Քարտեզներում։ Ցանկացած ոք կարող է հաջողության հասնել Street View-ում։ Պարզապես պետք է առաջին քայլն անել՝ զինվելով համայնապատկերներ ստեղծող տեսախցիկով։