Ձայնի ուժեղացուցիչն օգնում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց Android հեռախոսի և ականջակալների օգնությամբ հաղորդակցվել այլ մարդկանց հետ և տեղեկանալ շրջակայքի ձայների մասին։ Օգտագործեք Ձայնի ուժեղացուցիչը՝ զտելու աղմուկը, նվազեցնելու կամ ուժեղացնելու շրջակայքի և սարքի ձայները։
Գործառույթներ• Նվազեցրեք աղմուկը՝ խոսքն ավելի լավ լսելու համար։
• Միացրեք զրույցի ռեժիմը, որպեսզի աղմկոտ միջավայրում ձեզ ոչինչ չշեղի զրույցից (հասանելի է Pixel 3 և ավելի նոր մոդելների հեռախոսներում)։
• Օգտագործեք հավելվածը՝ զրույցներ և դասախոսություններ լսելիս, ինչպես նաև հեռուստացույց դիտելիս։ Ձայնի աղբյուրների համար, որոնք հեռու են գտնվում, խորհուրդ է տրվում օգտագործել Bluetooth ականջակալներ (Bluetooth ականջակալներով ձայնի փոխանցումը կարող է հապաղել)։
• Անհատականացրեք հնչողության որակը՝ շրջակայքում հնչող խոսքը և սարքում նվագարկվող մեդիա բովանդակությունն ավելի լավ լսելու համար։ Դուք կարող եք նվազեցնել աղմուկը, ուժեղացնել ցածր և բարձր հաճախականությունները և ցածր ձայները։ Կարգավորումները կարող եք սահմանել ինչպես առանձին ականջակալի, այնպես էլ երկուսի համար միասին։
• Անջատեք ու միացրեք Ձայնի ուժեղացուցիչը «Հատուկ գործառույթներ» կոճակի կամ ժեստի օգնությամբ, ինչպես նաև Արագ կարգավորումներում։ Իմացեք ավելին «Հատուկ գործառույթներ» կոճակի, ժեստի և Արագ կարգավորումների մասին այստեղ՝
https://support.google.com/accessibility/android/answer/7650693։
Պահանջներ• Հասանելի է Android 8.1 և ավելի նոր տարբերակներում։
• Զուգակցեք ձեր Android սարքը ականջակալների հետ։
• Զրույցի ռեժիմը ներկայումս հասանելի է Pixel 3 և ավելի նոր մոդելների հեռախոսներում։
Գրեք ձեր կարծիքը Ձայնի ուժեղացուցիչի մասին sound-amplifier-help@google.com հասցեին։ Ձայնի ուժեղացուցիչն օգտագործելու հետ կապված օգնություն ստանալու համար դիմեք մեզ՝
https://g.co/disabilitysupport։
Անհրաժեշտ թույլտվություններ•
Խոսափող․ անհրաժեշտ է՝ Ձայնի ուժեղացուցիչի կողմից աուդիո բովանդակությունը մշակելու, ձայնը ուժեղացնելու և զտելու համար։ Ոչ մի տվյալ չի հավաքվում և պահվում։
•
Հատուկ գործառույթների ծառայություն․ հավելվածը հետևում է ձեր գործողություններին։ Հավելվածին հասանելի է պատուհանի բովանդակությունն ու ձեր մուտքագրած տեքստը։