Google Chrome-ն արագ, պարզ և ապահով դիտարկիչ է: Android-ի տարբերակում հասանելի են անհատականացված նորություններ, արագ հղումներ ձեր սիրելի կայքերին, բովանդակության ներբեռնում, ներկառուցված Google Որոնում և Google Translate ծառայությունները: Ներբեռնեք հիմա և վայելեք Chrome դիտարկիչը բոլոր սարքերում:
Գտեք ձեր ուզած կայքն առանց երկար-բարակ մուտքագրելու: Որոնվող հիմնաբառը մուտքագրելիս կհայտնվեն հուշումներ, որոնք թույլ կտան ավելի արագ անցնել նախկինում այցելած էջեր: Իսկ ինքնալրացման գործառույթի շնորհիվ ձևաթղթերը լրացնելու համար շատ քիչ ժամանակ կպահանջվի:
Ինկոգնիտո ռեժիմ։ Ինկոգնիտո ռեժիմում այցելությունների պատմությունը չի պահվում: Այս ռեժիմը հասանելի կլինի ձեր բոլոր սարքերում:
Chrome-ի համաժամացում բոլոր սարքերում: Երբ մտնեք Chrome, ձեր էջանիշները, գաղտնաբառերն ու կարգավորումները ավոտմատ կհամաժամացվեն ձեր բոլոր սարքերում: Տվյալները միաժամանակ հասանելի կլինեն հեռախոսից, պլանշետից և նոթբուքից:
Բացեք ձեր նախընտրած բովանդակությունը մեկ հպումով: Chrome-ի միջոցով դուք ոչ միայն կարող եք օգտվել արագ որոնման հնարավորությունից, այլև բացել ձեր սիրած էջերը (օրինակ՝ սոցիալական ցանցերը կամ նորությունների կայքերը) մեկ հպումով՝ անմիջապես նոր ներդիրի էջից: Chrome-ով բացված բոլոր կայքերում նաև առկա է «Արագ որոնում» գործառույթը: Սեղմեք ցանկացած բառի կամ բառակապակցության վրա՝ առանց ընթացիկ էջից դուրս գալու Google-ում որոնում սկսելու համար:
Պաշտպանեք ձեր հեռախոսը Google Safe Browsing-ի միջոցով: Chrome-ում ներկառուցված է Google Safe Browsing ծառայությունը: Այն կպաշտպանի ձեր հեռախոսը՝ ցուցադրելով զգուշացումներ, երբ փորձեք մտնել վտանգավոր կայքեր կամ ներբեռնեք վտանգավոր ֆայլեր:
Արագ ներբեռնում և անցանց ռեժիմում վեբ էջեր ու տեսանյութեր դիտելու հնարավորություն: Chrome-ն ունի ներբեռնման հատուկ կոճակ, որի միջոցով դուք կարող եք ներբեռնել տեսանյութեր, նկարներ և ամբողջական կայքեր՝ ընդամենը մեկ հպումով: Chrome-ում կա ներբեռնումների պահեստարան, որտեղ պահվում է ձեր ներբեռնած ամբողջ բովանդակությունը, որպեսզի կարողանաք դիտել այն անցանց ռեժիմում:
Ձայնային որոնում: Chrome-ը ձեզ է ներկայացնում մի դիտարկիչ, որի հետ փաստացի կարող եք խոսել: Հարցումներն այլևս պարտադիր չէ ձեռքով մուտքագրել, պարզապես բարձրաձայն հարցրեք:
Ներկառուցված Google Translate՝ ամբողջական վեբ էջեր թարգմանելու համար: Chrome-ում ներկառուցված է Google Translate ծառայությունը, որը կօգնի ձեր լեզվով թարգմանել ամբողջական վեբ էջեր՝ մեկ հպումով:
Խելացի անհատականացված առաջարկներ: Նոր ներդիրի էջում դուք կգտնեք ձեր հետաքրքրություններին համապատասխան հոդվածներ, որոնք Chrome-ն ընտրել է ձեր այցելությունների պատմության հիման վրա:
Վերջին թարմացումը՝
21 նոյ, 2024 թ.